Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը. 1in.am

Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը. 1in.am

Նախաճաշն էներգիայի աղբյուր է ամբողջ օրվա համար: Այն չպետք է ծանրաբեռնի օրգանիզմը, պետք է լինի թեթև, բայց հագեցնող, որ օրգանիզմին էներգիա և ակտիվություն հաղորդի: plitkar.com.ua-ն ներկայացնում է մթերքներ, որոնք ամենահարմարն են նախաճաշի համար:

Նարնջի հյութՆարնջի հյութ

Այն տալիս է անհրաժեշտ ակտիվություն, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և սննդանյութեր: Նարնջի հյութը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգի կամ բանջարեղենի հյութով, որոնք նույնպես շատ վիտամիններ և սննդանյութեր են պարունակում:

Փաթիլներ կամ մյուսլիՓաթիլներ կամ մյուսլի

Սրանք ևս լավ տարբերակ են նախաճաշի համար. պարունակում են շատ ածխաջրեր և հանքանյութեր: Դրանց կաթնամթերք ավելացնելու դեպքում քաղց չեք զգա մինչև ճաշ:

Տարեկանի հացՏարեկանի հաց

Պարունակում է B խմբի շատ վիտամիններ, հանքային աղեր, ածխաջրեր, բջջանյութ, որոնք ուժ են տալիս օրվա համար: Կարելի է հացի վրա ձիթապտղի յուղ ավելացնել, որը շատ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ սպիտակ հացն ավելի լավ է բացառել սննդակարգից. այն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, վատ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Օգտակար յոգուրտներՕգտակար յոգուրտներ

Օգտագործեք բնական մթերքներից և արհեստական հավելումների նվազագույն քանակով յոգուրտներ:

ՄրգերՄրգեր

Մրգերը ևս շատ օգտակար են, իսկ ձմռանը դրանց փոխարեն կարելի է չրեր օգտագործել:

ԿաթնաշոռԿաթնաշոռ

Կաթնամթերքների շարքում կաթնաշոռն առաջին տեղում է սպիտակուցի և կալցիումի պարունակությամբ:

 

 

 

 

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ivona.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ